Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Իր մանիպուլյացիաներով և դեմագոգիայով ֆրանսիացին գերազանցեց մեր թշվառին

Իր մանիպուլյացիաներով և դեմագոգիայով ֆրանսիացին գերազանցեց մեր թշվառին
04.04.2024 | 15:33

«Հ1»-ի եթերից, Պետրոսի հյուր Ֆրանսիայի դեսպանը տվեց հակառուսական հերթական խոշոր ալիքի մեկնարկը, գուժեց հերթական արհավիրքը, և մեղադրեց Ռուսաստանին մեր բոլոր դժբախտությունների մեջ:

Ի դեպ, 2022 թվականի հոկտեմբերին Բրյուսելում Նիկոլի կողմից Արցախի ուրացումը ներկայացրեց լուրջ քայլ դեպի խաղաղություն և այն անվանեց Ֆրանսիայի մեծ ջանքեր:

Ինչևէ, էս դեսպանն իր մանիպուլյացիաներով և դեմագոգիայով գերազանցեց մեր թշվառին:

Բայց դա չէր կարևորը, փաստացի հերթական անգամ լարվեց մեր պետության դեմ մի մեծ թակարդ, փոխարենը ոչինչ չառաջարկելով:

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1713

Մեկնաբանություններ